top of page

Ավստրիայի կանցլերը վարակվել է կորոնավիրուսով

Jan 8, 2022
1 min read

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը վարակվել է կորոնավիրուսով։ Վիրուսի առկայությունը հաստատվել է երկու դրական ՊՇՌ թեստերի արդյունքում. հայտնում է APA-ն։


Կանցլերը ենթադրաբար վարակվել է անվտանգության ծառայության աշխատակցից, որի հետ շփում է ունեցել հունվարի 5-ին։ Այժմ կանցլերը գտնվում է կարանտինում և աշխատում է տանից։ Նրա մոտ ախտանշաններ չկան։


Կանցլերի գրասենյակից հայտնել են, որ կառավարության ղեկավարը քովիդի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժին է ստացել։


Դեռևս հայտնի չէ, թե կորոնավիրուսի որ շտամով է վարակվել կանցլերը։ Նրա կնոջ և երեխաների թեստերի պատասխանները բացասական են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page