Ավստրիայում ջրհեղեղի հետևանքով կա զոհ
Jul 19, 2021
1 min read

Ավստրիայում հորդառար անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 1 մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական wetter.at տեղեկատվական պորտալին։
Ի սկզբանե տեղեկություն է տարածվել այն մասին, որ անհայտ կորել է մի մարդ, որն ընկել է Զալահ գետը։ Ավելի ուշ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մարդու մարմինը։























Comments