Ավստրիայում կայացել է երկրի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդմնակալության արարողությունը
Oct 11, 2021
1 min read

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վանդեր Բելենն ընդունել է երկրի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի և նոր արտգործնախարար Միխայել Լինհարթի երդմնակալությունը. հաղորդում է РИА Новости-ն:
Շալենբերգը, որը երկրի արդեն նախկին արտգործնախարարն է, 5 տարի աշխատել է նաև Բրյուսելում ավստրիական ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնում:
Արդեն նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը ներկա չի եղել արարողությանը:























Comments