top of page

Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել

Oct 23, 2021
1 min read


Հոկտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ե., ծնված 1989 թ․)։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page