top of page

Ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է

  • Nov 29, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։32-ին, Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտո­մե­քե­նայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page