top of page

Opel Zafira-ն տեղացած կարկուտի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում

Jul 3, 2021
1 min read

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 17:10-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Սպիտակ ընթանալիս, ուժեղ կարկուտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ավտոմեքենայում եղել են 4 հոգի, որոնց Սպիտակի հիվանդանոցի բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից 3-ը հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, իսկ մեկին տեղափոխեցին «Սպիտակ» բժշկական կենտրոն:


Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page