top of page

«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կա զոհ

Jul 20, 2021
1 min read

2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1969թ., իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել, որի հետևանքով երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, զննվել է բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը:


Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:


Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page