Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց
Aug 14, 2021
1 min read

Օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։























Comments