top of page

Ավտովթար է տեղի ունեցել Կապանում․ կա 7 վիրավոր

  • Aug 25, 2021
  • 1 min read

ree

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին:


Վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը, Երևանի բնակիչ, 45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page