top of page

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած



Օգոստոսի 31-ին, ժամը 09։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:


Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page