top of page

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

  • Sep 1, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Ժամը 09:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած ВАЗ 21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:


Վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա փրկարարները: Վերջիներս վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page