Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 1 մարդ մահացել է
- Sep 3, 2021
- 1 min read

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 2021թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային:
«Բախման հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է»,- այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


























Comments