top of page

Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Sep 4, 2021
1 min read


Սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մանասյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գետարգել գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. բախվել բետոնե պարսպին, այնուհետև՝ գազատար խողովակին ու երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել բնակչի տան հողամասում, գրում է shamshyan.com-ը:


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ, չկան: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page