top of page

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

  • May 21, 2021
  • 1 min read


Մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մահացել են։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page