Ավտովթար՝ Նորամարգ գյուղի վարչական տարածքում․ վիրավորներից մեկը մահացել է
Sep 6, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։























Comments