Վթար՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին
- Sep 11, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով, որն ամբողջությամբ թափվել է։


























Comments