Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. հայտնաբերվել է ԱԺ պատգամավորի օգնականի վկայական
Jun 20, 2021
1 min read

Հունիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Սամսոն Մխիթարյանն իր վարած Audi A6 մակնիշի 77 ՏM 070 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Մխիթարյանն ու նրա ուղևորներ՝ 18-ամյա Խաչիկ Մ.-ն, 32-ամյա Ժենիկ Մ.-ն և 36-ամյա Սյուզաննա Մ.-ն տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Գոռ Մ.-ն՝ Գորիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի անվամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ԱԺ պատգամավորի օգնականի վկայական:























Comments