top of page

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ 5 անձ հոսպիտալացվել է

  • Nov 7, 2021
  • 1 min read

ree

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:


Ալավերդի-Վանաձոր 1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page