top of page

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ

  • Sep 21, 2021
  • 1 min read

ree

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան Քարի լիճ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը:


Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page