Մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․3 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են
- Sep 13, 2021
- 1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բզնունին, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գարիկ Գրիգորյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Comments