top of page

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

  • Jun 27, 2021
  • 1 min read

ree

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page