top of page

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. մեքենան ընկել է Աղստև գետը. կան վիրավորներ

Jun 6, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 112 կմ-ին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում։


Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Դիլիջանի» բժշկական կենտրոն։


Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս են բերել Աղստև գետից։ Ոստիկանութունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page