top of page

Երբ ԱԳ նախարար Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽ քարտուղար

  • Jun 22, 2021
  • 1 min read

ree

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գերիների վերադարձի հարցը չլուծելու համար մեղադրեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանին։ Այդ մասին հայտարարեց այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանում։


«Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել։ Նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»,– ասաց նա։


Ըստ Արմեն Գրիգորյանի՝ մինչ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են տորպեդահարել ՀՀ անվտանգության հարցերը և իշխանության համար խնդիրներ ստեղծել։ Արմեն Գրիգորյանը։

«Մայիսի 27- ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր ընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,– ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` արտաքին գործերի նախկին նախարարը ոչ միայն ստում էր, այլ ուղղակի ցանկություն չուներ խնդիրը կարգավորելու։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page