ԱԽ քարտուղար Գրիգորյանը հանդիպել է Լին Թրեյսիին
- Sep 28, 2021
- 1 min read

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում երկուստեք բարձր ենք գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
Նշել եմ, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարեցինք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Անդրադարձանք նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը:
Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը»:


























Comments