Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանին Ռուսաստանում չեն ընդունում. «Հրապարակ»
- Jul 30, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական շրջանակների հետ առնչություն ունեցող այս անձին Ռուսաստանում չեն ընդունում և նրա հետ չեն աշխատում։ Սակայն նա ոչ միայն 3 տարի պահպանեց իր պաշտոնը, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ՝ արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվելով։ Հիմա նա նստում է նախարարի կաբինետում եւ սպասում է հրամանին, իսկ վերջին օրերին ԱԳՆ հաղորդագրություններում ոչ թե «ԱԳ նախարարի առաջին տեղակալ» են գրում, այլ «նախարարի պարտականությունները կատարող»»։
Comments