top of page

Ախուրյանի ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձեւավորելու մասին

  • Dec 6, 2021
  • 1 min read

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին


2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք Արծրունի Իգիթյան

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք Կարեն Արշակյան

06․12․2021 թ․





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page