Վահագնի գյուղում անասնագոմ է այրվել
Sep 10, 2021
1 min read

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 02:12-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում (մոտ 84 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 05:56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր։























Comments