top of page

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

  • Oct 12, 2021
  • 2 min read


Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «17 տարի առաջ` հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որին ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար:

Նախորդ տարի Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են Կոնվենցիայի պահանջներին: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:

Օրենքի հիմնական դրույթները ստորև. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը. • 18 տարին չլրացած անձանց, • ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով, • բաց տուփով կամ հատով վաճառքը, • թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա, արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը, արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:


Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում` • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում ուսումնական հաստատություններում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, • համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում, • վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ, • հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, • hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, • աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, • առևտրի կենտրոններում, • հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, • ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:

Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: 2022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է` • հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, • ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:


Հիշեցնենք, որ օրենքի դրույթներն ուժի մեջ աստիճանաբար մտնելու նպատակը հանրությանը և տնտեսվարողներին ժամանակ տալն է ու դրան պատրաստվելը»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page