top of page

Այսուհետ աշխարհի ցանկացած կետից կարելի է «շրջայց կատարել» Հայոց ցեղասպանության թանգարանում

  • Oct 12, 2021
  • 1 min read

ree

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և On Point կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ այսուհետ հնարավոր է վիրտուալ այցելություն կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթանալ խորագրերին ու ցուցադրվող առարկաներին:


Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլ կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարանի ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

  • Վիրտուալ ցուցադրության հեղինակներն են Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը, որոնք իրենց նախաձեռնած աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:

  • Հայոց ցեղասպանության թանգարան տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում: Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի, պատերազմական իրավիճակի հետ կապված այցելուների թվերը փոփոխվել են, և վիրտուալ ցուցադրությունների դերը այս պարագայում շեշտակի ավելացել է և կարևորվել:

  • Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ կարող եք «այցելել» այս հղումով և ծանոթանալ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:

  • Տասնյոթ հիմնական խորագրերի և ուղեկցող բնօրինակ բացառիկ նյութերի (լուսանկարներ, ընտանեկան մասունքներ, փաստաթղթեր, ձեռագիր հուշեր և այլն) միջոցով ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը ծանր կորուստներով վերապրած երեք տասնյակից ավելի ընտանիքների, գերդաստանների պատմություններ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page