top of page

Այս խայտառակ հրամանն Ավանեսյանն է տվել, նա պարտավոր էր ներկա գտնվել ՍԴ նիստին. Վարդևանյան

  • Nov 25, 2021
  • 1 min read

ree

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին, եթե անգամ մասնագիտությամբ իրավաբան չլիներ։ Խոսքը ՀՀ բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։


«Ես ներկայացուցիչներին հարցեր չունեմ, իրենք չեն, որ ընդունել են այս հրամանը։ Այդ խայտառակ հրամանն ընդունվել է մեկ մարդու կողմից»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ մեկ մարդ չի կարող նման ծավալ կարգավորող հարցեր միանձնյա որոշել։


Դիտարկմանը, որ Ավանեսյանը կառավարության նիստին է ներկա, Վարդևանյանն արձագանքեց՝ նշելով, որ կառավարության նիստերին հաճախ փոխնախարարներն են ներկա, իսկ այսօր այլ տեղ, քան՝ ՍԴ-ն է, նախարարը լինել չէր կարող, ընդ որում, երբ իր ընդունած ակտն է վիճարկվում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page