top of page

«Ազատագրում» շարժման կոչը քաղաքացիներին

Jun 18, 2021
1 min read

«Ազատագրում» շարժման առաջնորդներ Միքայել Բադալյանն ու Սամվել Հակոբյանը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Խոսելով ադրբեջանցիների՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելուց հետո և Հայաստանի իշխանությունների անգործության հետևանքով առաջացած իրավիճակի մասին՝ Միքայել Բադալյանը նշեց.


«Այսպես այլևս շարունակվել չի կարող։ Հայաստանին պետք են փոփոխություններ։ Հայաստանին պետք են նոր քաղաքական ուժեր, որոնք կկառուցեն ամուր, ուժեղ, առողջ և ամենակարևորը՝ անվտանգ Հայաստան»:

Սամվել Հակոբյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին մասնակցել ընտրություններին և ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ դա հանգեցնելու է պետության կործանմանը։


«Կա միայն մեկ ռեալ ուժ, որը կարող է փրկել երկիրը, որը կապահովի երկրի թե՛ անվտանգությունը, թե՛ տնտեսությունը, և ամենակարևորը՝ ետ կբերի մեր արժանապատվությունը։ Ընտրե՛ք 24-րդ համարը՝ «Հայաստան» դաշինքը։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար, մեզ պետք է մարդ, ով ունի հաղթանակի փորձ», - ասաց Հակոբյանը։


Շարժման առաջնորդները նշեցին, որ սատարում են «Հայաստան» դաշինքին, և կոչ անում քաղաքացիներին քվեարկել այդ ուժի օգտին։


Մանրամասները՝ տեսանյութում






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page