top of page

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով երրորդն է

  • Nov 8, 2021
  • 1 min read

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը:

Ընտրանին նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիր է դարձել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), արծաթե մեդալ նվաճել է Վազգեն Թևանյանը (70 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page