top of page

«Մեկ ազգ՝ 3 պետություն». Անկարա-Բաքու տանդեմը կլանում է Հյուսիսային Կիպրոսը. վերլուծություն

Jul 21, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:


Էրդողանը Հյուսիսային Կիպրոսը վերածում է թուրքական պլացդարմի Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Հյուսիսային Կիպրոսում են տեղակայված թուրքական զորքերը վերջերս Անկարան այնտեղ տեղակայեց նաև ԱԹՍ-ներ: Հյուսիսային Կիպրոսը գտվում է Անկարայի ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցության ներքո: Էրդողանը կառուցում է նոր Օսմանյան կայսրություն՝ Հյուսիսային Կիպրոսին ներառելով այդ միավորման մեջ՝ հենվելով պանթուրքական գաղափարների վրա:


44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի սատելիտի՝ արտաքին քաղաքական և ռազմական առումներով: Անկարան կարող է ստիպել Բաքվին ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:


Էրդողան-Ալիև տանդեմը միավորում է թուրքական աշխարհը դա պետք է լինի նախազգուշացում նաև Մերձավոր Արևելքի երկրներին և ՌԴ-ին, ովքեր իրենց տարածքներում ունեն թուրքական բնակչություն: Անկարան հավակնելու է նաև Սիրիայի, Իրաքի, Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ, որտեղ բնակվում են թուրքմեններ և ադրբեջանցիներ, ինչպես նաև ՌԴ-ի, որի բնակչության մեծ տոկոսը թյուրքախոս ժողովուրդներ են:


Թուրք-ադրբեջանական տանդեմը Հյուսիսային Կիպրոսի հարցում որդեգրել է «մեկ ազգ՝ երեք պետություն» բանաձևը:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page