top of page

Ադրբեջանը Հայաստանի շուրջ ռազմական պլացդարմներ է ստեղծում

Aug 18, 2021
1 min read


«Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում մենք, անշուշտ, կօգտագործենք այն մեր քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Իր հերթին, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միությունների ֆեդերացիայի պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության մեջ են, իսկ Նախիջևանի վրա հնարավոր հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա:


Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է վերացնել հայոց պետականությունը, ռազմական ճանապարհով օկուպացնելով Սյունիքը, որը Ալիևն անվանում է «Արևմտյան Զանգեզուր», ինչպես նաև Սևանի ավազանը: Ալիևը նպատակն է դեմոգրաֆիկ էքսպանսիայի միջոցով փոխել Հայաստանի էթնիկ-կրոնական դեմքը։ Դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:


Միջազգային հանրությունը՝ մասնավորապես գերտերությունները, հատկապես Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ պետք է ադեկվատ պատասխան տան Ալիևի նկրտումներին: Ադրբեջանը մերձարաքսյան շրջաններն ու Քարվաճառը, որը 44-օրյա պատերազմի արդյունքում անցել են Բաքվի հսկողության տակ, պատրաստվում է օգտագործել, որպես ռազմական պլացդարմներ Գեղարքունիքի և Սյունիքի վրա հարձակվելու համար: Գեղարքունիքն ու Սյունիքը չունեն ռազմավարական խորություն՝ ճեղքելով հայկական դիրքերն ադրբեջանական զորքերը կարող են հայտնվել Սևանա լճի ափին: Վարդենիսում և մյուս վայրերում նրանց ռազմական ագրեսիան դրա մասին է հուշում, իսկ մերձարաքսյան շրջաններից Սանասար, Կովսական ադրբեջանական հարձակման պարագայում հայկական զինուժը նահանջելու տեղ չունի․ Սյունիքի թիկունքում ռազմական բռունցքի վերածված Նախիջևանն է:


Թուրք պաշտոնյան մեսիջ է հղում Հայաստանին, որ հարձակում Նախիջևանի վրա՝ նշանակում է հարձակում Թուրքիայի վրա, որպեսզի ՀՀ զինված ուժերը մեծ թվաքանակով գտնվեն Նախիջևանի սահմանին՝ չկարողանալով օգնության հասնել այլ ուղղություններին ապագայում՝ նաև Արցախին, եթե Բաքուն որոշի ռազմական ճանապարհով գրավել ողջ Արցախը:


Նշենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի համար՝ Նախիջևանը ռազմական պլացդարմ է ընդդեմ Սյունիքի, Երևանի և իրանական Ադրբեջանի: Էրդողանն ու Ալիևն առաջ են տանում պանթուրքական ծրագրեր դա մեսիջ է ՌԴ-ին, Հայաստանին, Իրանին, ովքեր պանթուրքական ռազմավարության թիրախներն են:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page