top of page

Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

Sep 6, 2021
1 min read


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:


Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հանդիպման 6-րդ րոպեին Սերժ Գնաբրին բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո քանդվեց ու շատ արագ բաց թողեց նաև երկրորդը:


15-րդ րոպեին Գնաբրին ևս մեկ գոլ հեղինակեց։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, իսկ 45-րդ րոպեին հաշիվը 4-0 դարձրեց Տիմո Վերները։

Երկրորդ խաղակեսն էլ գերմանացիներն անցկացրին մեծ առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում գերմանացիները ևս 2 գոլ խփեցին 53-րդ րոպեին իր թիմի 5-րդ գոլը հեղինակեց Յոնաս Հոֆմանը, իսկ ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին։


Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով և զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page