top of page

ԱԱԾ-ին լրացուցիչ 361 մլն դրամ կհատկացվի՝ սահմանային վերահսկողությունն ամրապնդելու նպատակով

  • Aug 18, 2021
  • 1 min read

ree

ՀՀ պետբյուջեից ԱԱԾ-ին կտրամադրվի 361 մլն 749 հազար դրամ՝ հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային վերահսկողությունն ամրապնդելու նպատակով։

Համապատասխան որոշման նախագիծը կառավարության կողմից հաստատվեց այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։


ԱԱԾ-ն այս նախագծի անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ պատերազմի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է ՀՀ հարավային սահմաններում, ինչի հետևանքով ի հայտ են եկել մի շարք կարևորագույն խնդիրներ։


«ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականացնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության և այլ նվազագույն պայմաններով»,-նշված է հիմնավորման մեջ։


Բացի այդ նշվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապատասխան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը։


«Առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ԱԱԾ 2021թ.-ի պետբյուջեի հայտի կազմման ժամանակ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page