Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
- Jun 22, 2021
- 1 min read

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում.
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։
Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»։
Comments