top of page

Ազգային հավաքականի 5 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Aug 6, 2021
1 min read


Կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկների:


Նրանք են՝


Արշակ Ռաֆաելի Կորյանը,

Արմեն Արամի Մանուչարյանը,

Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը,

Արթուր Աշոտի Միրանյանը,

Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ քաղաքացիներին ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:


Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ քաղաքացիներին տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը: Քանի որ Արշակ Ռաֆաելի Կորյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆաելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:


Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page