ԱԺ-ն նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջման գնաց
- May 26, 2021
- 1 min read

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՍԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը։
Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խնդիր առաջացավ․ քվեարկվող նախագիծը, ստանալով 60 կողմ, 6 ձեռնպահ ձայներ, առաջին ընթերցմամբ չէր ընդունվել, ինչն էլ աժիոտաժ էր առաջացրել իմքայլականների շրջանում։
«Ո՞նց»,- տեղից արձագանքեց իշխանական պատգամավորներից մեկը, որից հետո ԱԺ նախագահն առաջարկեց ևս մեկ անգամ քվեարկություն իրականացնել։ Սակայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Comments