Լրագրողների հավատարմագրման կարգի մեր փոփոխություններին համաձայնվել էր լրագրողների 100 %-ը
- Aug 20, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2014թ-ին, երբ նախաձեռնեցի ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխություն, մի քանի անգամ խմբագրերի, լրագրողների և ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ անցկացրեցի աշխատանքային քննարկումներ:
Վերջնական արդյունքում ընդունեցինք լրագրողական հանրության առաջարկությունների 90 տոկոսը և նոր միայն կարգն ընդունվեց:
Վստահաբար պնդում եմ, որ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի մեր ժամանակ արած փոփոխությունների հետ համաձայնվել են լրագրողական հանրության 100 տոկոսը:
Ի դեպ, աշխատանքային այս քննարկմանը մասնակցում էր լրագրող, այժմ պատգամավոր Վահագն Հովակիմյանը»:


























Comments