Չգիտես՝ ինչո՞ւ են ընդդիմադիրները վերցրել մանդատները, եթե ամեն անգամ լքում են դահլիճը․ Գաբրիելյան
Sep 24, 2021
1 min read

«Մեր ընդդիմադիր գործընկերները, չգիտես՝ ինչո՞ւ են մանդատները վերցրել, եթե ամեն նիստին պետք է լքեն ԱԺ դահլիճը»,- ԱԺ այսօրվա նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների բոյկոտին։
«Հետո էլ հպարտությամբ հայտարարում են, որ իրենց աշխատավարձը կամ պարգևավճարները տալիս են ուրիշներին»,- նշել է նա ու հավելել․- «եթե այսպես շարունակվի կարելի է ընդհանրապես զրկել»։
Ի պատասխան՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ասաց․
«ԱԺ-ում ընդդիմադիրները պետք է սահմանադրական իրավունքով ներկայացնի հակառակ կարծիք և, եթե չեն ուզում կարծիք հայտնել, իրենց խնդիրն է»։ Մանրամասները՝ տեսանյութում։























Comments