top of page

Ազգային ժողովում մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են գերազանց աշխատանքի համար

Sep 22, 2021
1 min read

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի մի շարք աշխատակիցներ ՀՀ Գերագույն խորհրդից մինչեւ Ազգային ժողով աշխատանքային պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, Հանրապետության հիմնադրումից ի վեր ի շահ


Հայաստանի Հանրապետության ծառայելու համար պարգեւատրվել են շնորհակալագրերով:


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով աշխատակիցներին, նշեց, որ իր համար սա մեծ պատիվ է, քանի որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք կանգնած են եղել ՀՀ անկախության ակունքներում:


Աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշեցին, որ իրենց համար հպարտանալու առիթ է այն փաստը, որ ներդրում ունեն անկախ Հայաստանի կերտման գործում: Նրանք խոստացան նույն եռանդով շարունակել աշխատանքը եւ հանդիպել հինգ տարի անց նույն դահլիճում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page