«Ազգային օրակարգ» կուսակցությունը ընտրությունների արդյունքները համարում է ոչ իրավաչափ
- Jun 23, 2021
- 1 min read

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․
««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։
Հաշվի առնելով ասվածը` մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ, մենք հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան»։
Komentari