Ունենք իշխանություն, որն ունակ չէ ՀԱՊԿ-ի հետ բանակցել և աջակցություն ստանալ․ Բաբկեն Հարությունյան

Այս իշխանությունները չեն զբաղվում առաջնագծի կահավորմամբ, և բնական է, որ Ալիևն ուզում է առավելագույնը ստանալ․ պատերազմը չի ավարտվել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը։
«Այս իշխանությանը ձայն տված քաղաքացիներն աշխարհին մեսիջ ուղարկեցին, որ Արցախի խնդիրն իրենց համար առաջնային չէ»,- նշեց նա։
Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ միջազգային հանրությունն այս դեպքում կարող է ասել՝ եթե հայ ժողովրդի համար իր կրած կորուստներն այնքան ցավոտ չէին, որ նա նորից այս իշխանությանն է ընտրել, ապա Հայաստանը պետք է անի այն, ինչ ստորագրել է, դեռ մի բան էլ ավելի։
«Մեր չարաբաստիկ իշխանություններն ասում են՝ հո չենք գնա Սև լճի համար կռվենք, թող ռուսները գան մեր սահմանը պաշտպանեն։ Դեռ մի բան էլ մատ են թափ տալիս, թե՝ եթե ռուսները չգան, ֆրանսիացիներին կդիմենք»,- նշեց նա։
Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ մենք ունենք իշխանություն, որն ունակ չէ ՀԱՊԿ-ի հետ բանակցել և աջակցություն ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments