top of page

Թշնամին պատասխանում է մեր երկրի ՊՆ նախարարի ցուցադրականությանը․ Բաբկեն Հարությունյան

Aug 16, 2021
1 min read



Օրեր առաջ ՊՆ նախարարը ցուցադրաբար հրաման տվեց կրակելու թշնամու վրա, եթե նրանք փորձ անեն մտնելու Հայաստանի տարածք։ Անշուշտ, այդպես պետք է լիներ առանց հրաման տալու էլ, իսկ այդպես չէր, դրա համար էլ արդեն մի քանի ամիս է, ինչ ադրբեջանական զորքեր օկուպացրել են հայկական տարածքներ Սյունիքում և Գեղարքունիքում(միջազգային հանրության լռության ներքո)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Այսօր թշնամին փորձ արեց դիրքերի առաջխաղացում ունենալ և ունեցավ մեկ զոհ, դրանից շատ չանցած` մենք ունեցանք երկու զոհ։ Սրանով թշնամին պատասխանում է մեր երկրի ՊՆ նախարարի ցուցադրականությանը` սադրելով լարվածության նոր ալիք սկսելու, ինչն այս պահին հայկական կողմի շահերից չի բխում։

Հետևաբար պետք էր, ոչ թե ցուցադրականությամբ գործել, որպեսզի թշնամին էլ ստիպված չլինի ցուցադրական պատասխանել, այլ լուռ ու մունջ սատկացնել մեր երկրի սահմանը գրոհող թշնամու ամեն մի զինվորի»,- գրել է Հարությունյանը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page