top of page

3.1% տնտեսական աճ ենք ունեցել այս տարվա երկրորդ եռամսյակում․ Թունյան

Aug 21, 2021
1 min read


Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։

Հիշեցնեմ, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամվոր Բաբկեն Թունյանը։


«Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում եւ պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն» եւ «մշակույթ զվարճություններ եւ հանգիստ» ոլորտների։

Ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում (աղյուսակում ներկայացված են առանձին ոլորտների ցուցանիշները)։


Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության եւ հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտների աճը (նպաստման չափի մասին խոսելիս՝ հաշվի եմ առել յուրաքանչյուր ոլորտի կշիռը)»,- գրել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page