Գուցե մի օր էլ ասեք՝ որոշել ենք Մեղրին միացնել Գյումրիին․ Բաբկեն Հարությունյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
- Sep 22, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանն այսօր խորհրդարանում, դիմելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին, հարցրեց, թե ինչո՞ւ է ընտրություններից երկու ամիս առաջ որոշվել միավորել համայնքները։
Նա խնդրեց առարկայական օրինակով հիմնավորել, թե ինչու է համայնքների խոշորացումը մի հատվածում շրջանային համակարգով անցկացվում, մյուսում՝ փնջայինով։
«Գուցե մի օր էլ ասեք՝ քննարկել ու որոշել եք Մեղրին միացնել Գյումրիին»,- նշեց նա։
Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ չգիտի՝ որքանով է կարելի Գյումրին միավորել Մեղրիի հետ։
«Վերջին տարիներին այս թեմայով զբաղվողներից որևէ մեկը չի մտածել նման արտառոց միավորում իրականացնելու մասին»,- նշեց նա։
Տերտերյանի խոսքով՝ տարբեր քննարկումներ են լինում համայնքների միավորման շուրջ, և արդյունքում նման վերջնական որոշում է ընդունվել։
Գուցե մի օր էլ ասեք՝ որոշել ենք Մեղրին միացնել Գյումրիին․ Բաբկեն Հարությունյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը, այսօր խորհրդարանում դիմելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին, հարցրեց, թե ինչու է ընտրություններից երկու ամիս առաջ որոշվել միավորել համայնքները։
Նա խնդրեց առարկայական օրինակով հիմնավորել, թե ինչու է համայնքների խոշորացումը մի հատվածում շրջանային համակարգով անցկացվում, մյուսում՝ փնջայինով։
«Գուցե մի օր էլ ասեք՝ քննարկել ու որոշել եք Մեղրին միացնել Գյումրիին»,- նշեց նա։
Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանն ասաց, որ չգիտի՝ որքանով է կարելի Գյումրին միավորել Մեղրիի հետ։

Comments