Թիթեռնիկի կյանքով ապրել չի կարելի․ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ Բաբկեն Թունյանի գրառման մասին
Jun 15, 2021
1 min read

Իշխանության ներկայացրած տնտեսական աճի մասին թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը, համաձայն որի՝ տնտեսությունը սպասվածից արագ է աճում։
«Բաբկեն Թունյան իմ ուսանողն է եղել։ Ես ցավում եմ, որ իմ ուսանողը հայտնվել է այդ սրիկայի թիմում։ Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ բյուջեում զարգացման համար նախատեսված կապիտալ ծախսերը, կարելի է ասել, գրեթե բացակայում են։ Ինչի՞ հաշվին պետք է գերարագ աճ տեղի ունենա, այդպիսի բան գոյություն չունի, թիթեռնիկի կյանքով ապրել չի կարելի»,- ասաց տնտեսագետը։























Comments