Բաչկովն անցկացրեց գերազանց մենամարտեր, նա ավելիին էր արժանի. մարզիչ
- Aug 7, 2021
- 1 min read

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն ամփոփել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովի ելույթը:
«Բաչկովն անցկացրեց գերազանց մենամարտեր, նա ավելիին էր արժանի: Մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում և Բաչկովին թույլ չտվեց 100 տոկոսով օգտագործել իր հնարավորությունները»,- ասել է Ռոբերտ Պետրոսյանը:
Comments