Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
- Jul 29, 2021
- 1 min read

Երկու հրթիռ Է արձակվել Բաղդադի «կանաչ գոտու» վրա, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը և այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է SHAFAQ News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ հրթիռային արկերի ոչնչացման համար գործի Է դրվել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվող C-RAM զենիթային համակարգը: Նշում են, որ այն չի կարողացել դրանք կալանել «կանաչ գոտուց» զգալի հեռավոության վրա, դրա հետեւանքով բեկորները և կոտորակառումբն ընկել են մերձակա Էլ Մանսուր թաղամասում՝ վնասելով մի քանի քաղաքացիական ավտոմոբիլներ և մեկ տուն: Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Նման արտագրոհների թիրախներ են դարձել ինչպես Բաղդադում ԱՄՆ-ի դեսպաատունն, այնպես Էլ իրաքյան ռազմակայաններն՝ այնտեղ բանակավորված ամերիկացի զինծառայողներով և խորհրդականներով, այդ թվում Բաղդադի և Էրբիլի օդանավակայաններում: Բացի դրանից, բազմիցս գրոհների են ենթարկվել նաեւ միջազգային կոալիցիայի լոգիստական պահակախմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
コメント